«Խորիմաստ» աներձագը

«Խորիմաստ» աներձագը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ պատգամավոր, Փաշինյանի անարձագանք Հրաչյա Հակոբյանն է, որի վերջին հարցազրույցում արտահայտված մտքերը միանգամայն բխում են Բաքվի օրակարգից: 

Ինչո՞ւ է Հակոբյանը նման համեմատություններ անում 

Եվ այսպես, Փաշինյանի ընտանիքի անդամ Հրաչյա Հակոբյանը հյուրընկալվում է «Ազատության» տաղավարում ու ոչ ավել, ոչ պակաս՝ «գեոպոլիտիկ վերլուծություն» է անում՝ այն «հանճարեղ» եզրահանգմամբ, թե 44-օրյա պատերազմի ժամանակ, միջազգային հանրության հայացքով Հայաստանն ուներ Ռուսաստանի, իսկ Ադրբեջանն՝ Ուկրաինայի ընկալումը:

Հասկացաք, չէ՞, Հակոբյանի մտքի «թռիչքն» ուր է տանում. նա հասկացնում է, որ պատերազմի ընթացքում Հայաստանը միջազգային աջակցություն չի ստացել ոչ թե Փաշինյանի ապաշնորհ քաղաքականության, այլ՝ այն պատճառով, որ մեր երկիրն ագրեսոր է եղել:

Այս հայտարարությունից անմիջապես հետո «առաջին աներձագը» դարձավ ադրբեջանական ԶԼՄ-ների սիրելին՝ արցախյան առաջին պատերազմում սեփական երկիրն ագրեսոր համարելով: 

Փաշինյանի երկակի խաղը 

Պարզ է, որ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունների հետևում Փաշինյանն է կանգնած, ով վերջին օրերին հանդես է գալիս «հայրենասիրական» խրոխտ գրառումներով, իսկ աներձագի միջոցով Ալիևին մեսիջ է ուղարկում, որ ամեն բան «կարգին» է:

Վահրամ Բագրատյան