Եվս մեկ ֆանտաստիկ քամբեք Ա Սերիայում․ Ինտերը կամային հաղթանակ տոնեց

Եվս մեկ ֆանտաստիկ քամբեք Ա Սերիայում․ Ինտերը կամային հաղթանակ տոնեց

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ 3-2 հաշվով հաղթեց «Մոնցային»:

Հյուրերի կազմում գոլերի հեղինակներ դարձան Սամուելե Բիրինդելին և Կեյտա Բալդեն, իսկ «Ինտերի» գոլերը խփեցին Մարկ Արնաուտովիչը և Հաքան Չալհանօղլուն, իսկ Գիորգոս Կիրիոփուլոսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Մինչև 45-րդ րոպեն «Մոնցան» առջևում էր 2-0 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով 70-րդ րոպեին։

Armsportա