Գեղարքունիքում «Mercedes»-ը բախվել է բեռնատար գնացքին․ Shamshyan

Գեղարքունիքում «Mercedes»-ը բախվել է բեռնատար գնացքին․ Shamshyan

Երեկ՝ նոյեմբերի 13-ին, հերթական բեռնատար գնացքի և ավտոմեքենայի բախումն է տեղի ունցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Վարդենիս-Մեծ Մասրիկ ավտոճանապարհի և գնացքի գծերի հատման վայրում բախվել են Գեղարքունիքի մարզի  բնակիչ 24-ամյա Զավեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 63-ամյա Ավետիք Սուքիասյանի վարած բեռնատար գնացքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

«Mercedes»-ի վարորդն ու գնացքավարը ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է որ «Mercedes»-ի վարորդը եղել է ոչ սթափ և իրավունք չի ունեցել ավտոմեքենա վարելու. վարորդական իրավունքի վկայական չի ունեցել:



Վթարի փատով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: