Ալյասկայում արջը փորձել է հարձակվել զբոսաշրջիկների վրա (տեսանյութ)

Իսպանիայից մի խումբ զբոսաշրջիկներ էքսկուրսիայի են գնացել գորշ արջերին դիտելու։ Երբ նրանք եկել են լճի ափ, արջերից մեկը որոշել է հարձակվել նրանց վրա. գրում է USA Today-ը։
Սակայն զբոսավարը զբոսաշրջիկներին նախապես զգուշացրել է, որ արջի հարձակման դեպքում նրանք չպետք է փախչեն, և բոլորը պետք է միասին մնան։ Զբոսաշրջիկները հետևել են այս կանոններին, մնացել ամուր և սկսել բարձր բղավել, ինչն էլ վախեցրել է արջին:
Տեսանյութը՝ այստեղ