Արյան այս խումբ ունեցող մարդիկ համարվում են երկարակյաց․ Ստուգեք ձեզ

Արյան այս խումբ ունեցող մարդիկ համարվում են երկարակյաց․ Ստուգեք ձեզ

Գիտնականները պարզել են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդիկ ավելի երկար են ապրում, քան մյուսները, գրում է Vechernyaya Moskva-ն։

Այս հայտնագործությունը բացատրվում է գենետիկական գործոնների և իմունային համակարգի առանձնահատկությունների բարդ փոխազդեցությամբ։ Առաջին խմբի մարդիկ ունեն բորբոքային պրոցեսների ավելի ցածր ակտիվություն, ինչը նպաստում է տարբեր հիվանդությունների նկատմամբ դիմադրողականության բարձրացմանը։

Արյան առաջին խումբը մարդկության մեջ ամենահինն ու տարածվածն է։ Այս խմբի մարդիկ ունեն ուժեղ իմունիտետ և ավելի քիչ են ենթարկվում վարակների: Նրանք ունեն նաև թրոմբոզի և սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազեցում:

Բացի այդ, նրանց արյունը հարմար է համընդհանուր նվիրատվության համար։ Նշվում է նաև սթրեսային իրավիճակներին ավելի արդյունավետ հաղթահարելու կարողությունը։