MGX-ը $2 մլրդ է ներդրել Binance-ում. առաջին ինստիտուցիոնալ գործարքը առաջատար կրիպտոհարթակի պատմության մեջ

MGX-ը $2 մլրդ է ներդրել Binance-ում. առաջին ինստիտուցիոնալ գործարքը առաջատար կրիպտոհարթակի պատմության մեջ

Binance-ը՝ կրիպտոաշխարհի խոշորագույն հարթակը և բորսան, հայտարարել է MGX արհեստական բանականության և առաջադեմ տեխնոլոգիաների ընկերությունից 2 միլիարդ դոլարի ֆինանսավորման ներգրավման մասին: Այս գործարքը առաջին ինստիտուցիոնալ ներդրումն է Binance-ում՝ բացելով կրիպտոարդյունաբերության զարգացման նոր փուլ։

Գործարքի արդյունքում MGX-ը դառնում է Binance-ի մինորիտար բաժնետեր՝ ընդլայնելով իր գործունեությունը թվային ակտիվների ոլորտում։ Ներդրումն ընդգծում է MGX-ի ռազմավարական տեսլականը՝ համատեղել արհեստական ինտելեկտը, բլոկչեյնը և ֆինանսական տեխնոլոգիաները:
Այս ներդրումը ամրապնդում է Binance-ի դիրքը որպես առաջատար կրիպտոհարթակ և վերահաստատում MGX-ի հանձնառությունը՝ աջակցելու ապակենտրոնացված ֆինանսների (DeFi), թոքենացված տնտեսությունների և բլոկչեյնի վրա հիմնված AI լուծումների զարգացմանը:
Սա նաև երբևէ իրականացված ամենամեծ ներդրումն է կրիպտոարժութային ընկերությունում, ինչպես նաև ամենամեծ գործարքը, որն ամբողջությամբ վճարվել է կրիպտոարժույթով (stablecoin):
«MGX-ի ներդրում Binanace-ում աջակցություն է թվային ֆինանսների ապագային։

Կրիպտոարժույթների նկատմամբ ինստիտուցիոնալ հետաքրքրությունը շարունակում է աճել։

Կարգավորվող, անվտանգ և մասշտաբայնացվող ենթակառուցվածքի անհրաժեշտությունն գնալով ավելի ակնհայտ է դառնում, և այստեղ է, որ Binance-ը ստանդարտներ է թելադրում։ Միահամուռ ջանքերով կարող ենք նպաստել կայուն և բաց ֆինանսական էկոհամակարգի զարգացմանը», – նշել է MGX-ի ղեկավար Ահմեդ Յահիան։

«Այս գործարքը կարևոր քայլ է Binance-ի և ամբողջ կրիպտոարդյունաբերության համար։ Մենք կառուցում ենք էկոհամակարգ, որը հիմնված է անվտանգության, կանոնակարգման թափանցիկության և օգտատերերի պաշտպանության վրա։ MGX-ի հետ կշարունակենք նորարարություններ ներդնել և զարգացնել թվային ակտիվները», – հայտարարել է Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Տենգը:

Binance-ը ակտիվորեն գործում է ԱՄԷ-ում, որտեղ աշխատում է  ընկերության 5,000 աշխատակցից ավելի քան 1,000-ը։ Այսօր հարթակը սպասարկում է ավելի քան 260 միլիոն օգտատեր 100-ից ավել երկրում, իսկ ընդհանուր առևտրային ծավալը գերազանցել է 100 տրիլիոն դոլարը:

 

MGX инвестирует $2 млрд в Binance — первая институциональная сделка в истории компании

Binance, крупнейшая в мире криптовалютная биржа, объявила о привлечении $2 млрд инвестиций от MGX, компании, специализирующейся на искусственном интеллекте и передовых технологиях. Эта сделка стала первой институциональной инвестицией в Binance, открывая новый этап развития всей криптоиндустрии.

MGX получает миноритарную долю в Binance, расширяя свою деятельность в сфере цифровых активов. Инвестиция подчеркивает стратегическое видение MGX по объединению искусственного интеллекта, блокчейна и финансовых технологий.

Эта инвестиция укрепляет позиции Binance как лидера крипторынка и подтверждает стремление MGX поддерживать развитие децентрализованных финансов (DeFi), токенизированной экономики и AI-решений на основе блокчейна. Это также крупнейшая инвестиция в криптовалютную компанию за всю историю и самая крупная сделка, полностью оплаченная в криптовалюте (стейблкоинах).

"Инвестиция MGX в Binance — это поддержка будущего цифровых финансов. Институциональный интерес к криптовалютам продолжает расти, и необходимость в безопасной, регулируемой и масштабируемой инфраструктуре становится все более очевидной. Binance задает стандарты в этих областях. Совместными усилиями мы будем способствовать развитию более открытой и устойчивой финансовой экосистемы”, говорит Ахмед Яхия, CEO MGX.

"Эта сделка — важный шаг для Binance и всей криптоиндустрии. Мы строим экосистему, основанную на безопасности, регуляторной прозрачности и защите пользователей. Вместе с MGX мы продолжим внедрять инновации и развивать цифровые активы”, добавил Ричард Тенг, CEO Binance.

Binance активно работает в ОАЭ, где расположено более 1 000 сотрудников из общего штата 5 000 человек. Сегодня платформа обслуживает более 260 миллионов пользователей в 100+ странах, а совокупный торговый объем превысил $100 триллионов.