20 օր է՝ նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում. փաստաբան

20 օր է՝ նյութերը վերքաննիչ չեն ուղարկվում. փաստաբան

Արդեն 20 օր է վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Նարեկ Մանթաշյանի կալանավորման որոշման դեմ: 20 օր է նյութերը վերաքննիչ չեն ուղարկվում կամ ուղարկվում են, բայց մակագրություն տեղի չի ունենում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Սա ակնհայտ քաղաքակական դրդապտճառ է, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ դհոլի արտադրամասում որոշվում է մարդուն կալանավորել՝ բողոքները քննվում են հաշված օրերի ընթացքում: Առհասարակ, քաղաքական գործերով իշխանական խմբակը որդեգրել է без суда и следствия մոտեցումը: Սա էլ այն դեպքում, երբ Նարեկ Մանթաշյանի շաքարը բաձրացել էր 27 և բժշկական միջամտությունով հնարավոր էր եղել իջեցնել 15-ի:

Ն. Մանթաշյանի խոշտանգումը շարունակվում է: Այսօր կայցելեմ Ն. Մանթաշյանին, որպեսզի տեղեկություն ստանամ առողջական վիճակի մասին: Քանի որ ԱԱԾ ՊՈԱԿ-ի կողմից արգելվել է շփումը փաստաբանի հետ՝ այլ տարբերակ չի մնացել, քան պարբերական այցելությունները»,- գրել է նա։