Սահմանամերձ Կոռնիձորում հանրահավաք է

Այսօր Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքում երթ-հանրահավաք է: Հանրահավաքը հրավիրել է ՀՅԴ-ն:

«Մայիսի 20-ին, ժամը 12:00-ին՝ բոլորս դեպի Կոռնիձոր, դեպի Կոռնիձոր՝ ի ցույց դնելու մեր համախմբումն ու ընդվզումը, դեպի Կոռնիձոր՝ ասելու համար, որ մենք ենք Արցախի տերը, ժողովուրդն է Արցախի տերը և ոչ ոք չի կարող այն զիջել, առևտրի նյութ դարձնել, վաճառել կամ ուժով տիրանալ։ Կամավորության սկզբունքով՝ բոլորս դեպի Կոռնիձոր»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրությունում։

Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։