Հայաստանի հարցով Թուրքիայի հատուկ բանագնացը մեկնել է Բաքու

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը Ադրբեջանում է։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Սերդար Քըլըչն ընդգրկված է արտգործնախարարի գլխավորած պատվիրակության կազմում։