Կրծքավանդակի ցավ․ երբ է այն վտանգավոր

Կրծքավանդակի ցավ․ երբ է այն վտանգավոր

Ցավը կրծքավանդակում կարող է կապված լինել սիրտ-անոթային հիվանդությունների հետ, բայց միշտ չէ, որ այն լուրջ հիվանդության ազդանշան կարող է լինել։

Անգամ եթե կրծքավանդակում առաջ եկած ցավն ուժեղ է, այն կարող է կապված լինել այնպիսի վիճակների հետ, որոնք լուրջ սպառնալիք չեն պարունակում։ Մասնավորապես, դա կարող է տեղի ունենալ սթրեսի, տագնապայնության, երկարատեւ նյարդաբանական խախտումների հետ։

Ինչպե՞ս հասկանալ, որ կրծքավանդակում առաջ եկած ցավը վտանգավոր է։

Տեւողությունը. Ուժեղ կայուն ցավը վկայում է բժշկի դիմելու անհրաժեշտության մասին, ասել են Times of India պարբերականի բժշկական փորձագետները։ Նրանք խորհուրդ են տվել դիմել օգնության, եթե ցավը հինգ րոպե հետո չի անցնում։

Ախտանշանները. Եթե կրծքավանդակում առաջ եկած ցավը լուրջ խնդիրներ է ստեղծում, ապա հավելյալ կարող են առաջանալ.

հեւոց
սառը քրտինք
սրտխառնոց
հոգնածություն
թուլություն, վատ զգացողություն
խառնափնթոր գիտակցություն
ձեռքերի, մեջքի, ծնոտի ցավեր։

Ինչի՞ մասին է վկայում կրծքավանդակում առաջացած ժամանակավոր անհարմարության զգացողությունը. Երբ ծակող ցավը կրծքավանդակում առաջ է գալիս հանկարծակի եւ շատ կարճ է տեւում (ակնթարթ), դա կարող է բացատրվել կողերի վնասվածքով կամ մկանների ձգմամբ, ինչպես նաեւ կրծքավանդակի բորբոքմամբ, ֆիբրոմիալգիայով կամ գոտեւորող լիշայով՝ հիվանդություն, որը նման է ջրծաղկին։

Կրծքավանդակի ցավ աջ կողմում. Այն հաճախ կապված է թոքերի խնդիրների հետ, օրինակ՝ առաջ է գալիս թոքաբորբի կամ մեկ այլ թոքային վարակի դեպքում, ասթմայի նոպաների ժամանակ։

Կերակրափողի սպազմներ. Գոյություն ունի խանգարում, որի դեպքում առաջ են գալիս կերակրափողի անոմալ վիճակներ. մարդը հանկարծակի ուժեղ ցավ է զգում կրծքավանդակում, որը տեւում է մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ։ Այդ ցավը հեշտությամբ կարելի է շփոթել ստենոկարդիայի հետ։

Սրտային ծագման կրծքավանդակի ցավի օրինակները ներառում են հետևյալը:

Սրտամկանի ինֆարկտ. սրտամկանի ինֆարկտն առաջանում է դեպի սրտի մկաններ արյան հոսքի արգելափակումից, հաճախ՝ արյան մակարդուկի պատճառով (թրոմբ):

Կրածքահեղձուկ (ստենոկարդիա). կրծքահեղձուկը տերմին է՝ նկարագրելու այն կրծքավանդակի ցավը, որն առաջանում է դեպի սիրտ արյան վատ հոսքի պատճառով: Դա հաճախ առաջանում է դեպի սիրտ արյուն տանող զարկերակների ներքին պատերի վրա հաստ վահանիկների կուտակումից: Այս վահանիկները նեղացնում են զարկերակները և թուլացնում սրտի արյան մատակարարումը (իշեմիա), հատկապես ֆիզիկական ակտիվության ժամանակ:

Աորտայի շերտազատում (դիսսեկցիա). կյանքի համար վտանգավոր այս վիճակը ներառում է սրտից դուրս եկող գլխավոր զարկերակը՝ աորտան: Եթե այս արյունատար անոթի ներքին շերտերն իրարից հեռանում են, արյունը ճնշման տակ հայտնվում է այդ շերտերի միջև և կարող է առաջացնել աորտայի պատռվածք:

Սրտի շուրջ պարկի բորբոքում (պերիկարդիտ). այս վիճակը սովորաբար առաջացնում է սուր ցավ, որն ավելի է սաստկանում շնչելիս կամ պառկելիս:

Մարսողական պատճառներ

Կրծքավանդակի ցավը կարող է առաջանալ մարսողական համակարգի խանգարումներով:

Այրոցք. ետկրծոսկրային այս ցավոտ այրոցի զգացողությունն առաջանում է, երբ ստամոքսի թթուն ստամոքսից բարձրանում է դեպի կերակրափող (կոչվում է ռեֆլյուքս):

Կլման խանգարումներ. կերակրափողի խանգարումները կարող են դժվարացնել և նույնիսկ ցավոտ դարձնել կուլ տալը:

Լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ. լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի խնդիրներ. լեղապարկի կամ ենթաստամոքսային գեղձի քարերը կամ բորբոքումները կարող են առաջացնել որովայնի ցավ, որը տարածվում է կրծքավանդակի վրա:

Մկանային և ոսկրային պատճառներ

Կրծքավանդակի ցավի որոշ տեսակներ կապված են վնասվածքների և կրծքավանդակի պատի կառուցվածքների վրա ազդող այլ խնդիրների հետ:

Կոստոխոնդրիտ. այս վիճակի ժամանակ կողոսկրի աճառը, մասնավորապես, կողոսկրերը կրծոսկրին միացնող աճառը, դառնում է բորբոքված և ցավոտ։

Ցավոտ մկաններ. քրոնիկ ցավային համախտանիշները, ինչպիսին է ֆիբրոմիալգիան, կարող են առաջացնել մկանների հետ կապված մշտական կրծքավանդակի ցավ:

Վնասված կողոսկրեր. սալջարդի ենթարկված կամ կոտրված կողոսկրը կարող է առաջացնել տվյալ շրջանի կրծքավանդակի ցավ:

Թոքային պատճառներ

Բազմաթիվ թոքային խանգարումներ կարող են առաջացնել կրծքավանդակի ցավ:

Թոքում արյան մակարդուկ (թոքային էմբոլիա). թոքի (թոքային) զարկերակի մեջ խրված արյան մակարդուկը (թրոմբ) կարող է արգելափակել արյան հոսքը դեպի թոքային հյուսվածք:

Թոքերը ծածկող թաղանթի բորբոքում (պլևրիտ). այս վիճակը կարող է առաջացնել կրծքավանդակի ցավ, որը սաստկանում է, երբ դուք շնչում եք կամ հազում եք:

Թորշոմած թոք (թոքի կոլապս). կրծքավանդակի ցավը, որը կապված է թոքի կոլապսի հետ, սովորաբար սկսվում է հանկարծակի և կարող է տևել ժամեր և սովորաբար ուղեկցվում է հևոցով: Թոքերի կոլապսը տեղի է ունենում, երբ օդը արտահոսում է թոքերի և կողերի միջև ընկած տարածություն (պնևմոթորաքս):

Արյան բարձր ճնշում թոքային զարկերակներում (թոքային հիպերտենզիա). այս վիճակն ազդում է դեպի թոքեր արյուն տանող զարկերակների վրա և կարող է առաջացնել կրծքավանդակի ցավ:

Այլ պատճառներ

Կրծքավանդի ցավն ունի նաև այլ պատճառներ:

Խուճապի նոպա. եթե ունեք սաստիկ վախի դրվագներ, որոնք ուղեկցվում են կրծքավանդակի ցավով, հաճախացած սրտազարկով, հաճախացած շնչառությամբ, առատ քրտնարտադրությամբ, օդի պակասով, սրտխառնոցով, գլխապտույտով և մահվան վախով, ապա կարող եք խուճապի նոպա ունենալ:

Գոտևորող հերպես. ջրծաղիկի վիրուսի վերակտիվացման հետևանքով առաջացած գոտևորող հերպեսը կարող է առաջացնել ցավ և բշտիկների «գոտի», որոնք պտտվում են թիկունքից մինչև կրծքավանդակի պատը: Այս հիվանդությունը կոչվում է նաև գոտևորող որքին կամ հերպես զոստեր: