Վաշինգտոնի առևտրային պատերազմը հակազդում է իր դեմ․ Չինաստանի ԱԳՆ խոսնակ

Վաշինգտոնի առևտրային պատերազմը հակազդում է իր դեմ․ Չինաստանի ԱԳՆ խոսնակ

Վաշինգտոնի առևտրային պատերազմը հակազդում է իր դեմ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Մաո Նինգը։

«Չին-ամերիկյան առևտրատնտեսական համագործակցության էությունը փոխշահավետ և շահեկան համագործակցությունն է: ԱՄՆ-ն առևտրային պատերազմ է մղում ամբողջ աշխարհի դեմ, որը շարունակվում է այսքան տարի»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

«ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը չի նվազել, այլ աճել է. անցած տարի այն դեռ բարձր է եղել և կազմել է 918,4 մլրդ դոլար»,- ասել է Մաո Նինգը։

Դիվանագետը նշել է փոխգործակցության գործընթացի անընդունելիությունը, որտեղ միայն մի կողմն է շահում, իսկ մյուսը՝ «տուժում»։

Նրա խոսքով՝ «որքան էլ որ ԱՄՆ-ը ջանա, չի կարողանա թաքցնել առևտրատնտեսական հարցերի քաղաքականացումը, և որ ամերիկյան իշխանությունները «օգտագործում են որպես զենք՝ փորձելով զսպել և ճնշել Չինաստանին»։