Գերմանիան երկարաժամկետ էներգետիկ գործընկերություն է ձեռք բերել Կատարի հետ

Գերմանիան ձեռք է բերել երկարաժամկետ էներգետիկ գործընկերություն Պարսից ծոցի երկրի՝ Կատարի հետ։
Բեռլինը փորձում է այսպես ավելի քիչ կախվածություն ունենալ ռուսական էներգակիրներից: «Չնայած այս տարի մենք դեռ ռուսական գազի կարիք կունենանք, ապագայում, սակայն դա այլևս չի լինի: Եվ սա միայն սկիզբն է», - երեկ Դոհա այցի ժամանակ ասել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
Եվրոպայի խոշորագույն տնտեսությունը վարող Գերմանիան տարիներ շարունակ կախված է Ռուսաստանի էներգակիրներից և դժվարությամբ էր միանում Կրեմլի դեմ արևմտյան պատժամիջոցներին։