Օրական ավելի քան 35 հազար փախստական տեղափոխվում է Ուկրաինայի հարևան երկրներ

Օրական ավելի քան 35 հազար փախստական տեղափոխվում է  Ուկրաինայի հարևան երկրներ

Փետրվարի 24-ից մինչ օրս Ուկրաինայից հարևան երկրներ են ժամանել ավելի քան 4,13 միլիոն փախստականներ։ Նրանց թիվը մեկ օրում ավելացել է ավելի քան 35,000-ով,  հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ):

Գրասենյակի տարածած տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից ապրիլի 1-ը Ուկրաինայից մեկնած փախստականների թիվը հասել է 4 միլիոն 137 հազար 842-ի, իսկ մեկ օրվա ընթացքում հարևան պետությունների սահմանները հատել է 35 հազար 891 մարդ։

Փետրվարի 24-ից ապրիլի 1-ը Լեհաստան է ժամանել 2,405,703 փախստական, Ռումինիա՝ 629,917, Մոլդովա՝ 391,592, Հունգարիա՝ 379,988: