Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակով է ավարտել խաղը

Կայացել է «Շախմատի ակադեմիայի գավաթ-2022» արագ շախմատի մրցաշարի 2-րդ փուլը։
Ինչպես տեղեկացնում է ակադեմիայի մամուլի ծառայությունը, առաջին տեղը զբաղեցրել է միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը։ Մրցանակային 2-3-րդ տեղերը գրավել են համապատասխանաբար միջազգային վարպետ Էմին Օհանյանը և գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը։
Լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի է ճանաչվել կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը։
Հատուկ մրցանակների են արժանացել նաև Խաչիկ Հովակիմյանը (լավագույն կարգային մասնակից), Վաչե Քոչարյանը (լավագույն 10 տարեկան մասնակից), Նարե Սերգոյանը (լավագույն 12 տարեկան աղջիկ մասնակից), Ռուդոլֆ Փաշիկյանը (լավագույն 14 տարեկան մասնակից), Ալեքս Սահակյանը (մարզերի լավագույն 16 տարեկան մասնակից):