Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանար Արտակ Բեգլարյանը. «Իրավունք»

Հայտնի է՝ ինչ պաշտոն կստանար Արտակ Բեգլարյանը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի պետնախարարի պաշտոնը լիիրավ ստանձնող Ռուբեն Վարդանյանն արդեն իսկ նոր աշխատակազմ է ձեւավորում: Այս առումով մի շարք նախկին ու ներկա պաշտոնյաներ ջանք ու եռանդ չեն խնայում՝ նրան հաճոյանալու եւ նոր աշխատակազմում տեղ գտնելու համար:

Ի դեպ, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, Ռուբեն Վարդանյանն առաջին հերթին փոխելու է ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին: Այս պահի դրությամբ կան տեղեկություններ, որ ԿԳՄՍ նախարարի պորտֆելը կստանձնի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում