Ավինյանը լսում է զեկույցները

Քաղաքապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը։ 

Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ընկերությունների պատասխանատուները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում կատարած աշխատանքները։ 

«Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուն նշեց, որ թեժ գծի հեռախոսահամարին գրանցված և վերացված ջրագծերի վթարների քանակը 135 է, կատարողականը՝ 100%, կոյուղագծերի վթարների մասով՝ 560 զանգ է գրանցվել, վերացվել է 518-ը, կատարողականը՝ 93%, իսկ հունվարի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի է ունեցել 7 վթարային գազանջատում։ Գազ սպառողների գազմատակարարումը վերականգնվել է։ 

Մանրամասները՝ տեսանյությում