Անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին

Անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին

Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձը քարով հարվածել է 45 համարի երթուղին սպասարկող «Ժոնգ թոնգ» մակնիշի հասարակական տրանսպորտային միջոցին և դիմել փախուստի, գրել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

«Վարորդը ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին»,- գրել է խոսնակը։