Դինամոյի գլխավոր մարզիչը խոսել է Զախարյանի՝ Չելսի հնարավոր տեղափոխության մասին

Դինամոյի գլխավոր մարզիչը խոսել է Զախարյանի՝ Չելսի հնարավոր տեղափոխության մասին

«Դինամոյի» գլխավոր մարզիչ Սլավիշա Յոկանովիչը խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության մասին։ Մասնագետի խոսքով, ֆուտբոլիստը կենտրոնացած է միայն «Պարի Նիժնի Նովգորոդի» հետ խաղի վրա և պատրաստ է օգնել թիմին․

«Այդ մասին խոսելու ժամանակը չէ։ Զախարյանը կենտրոնացած է «Պարի ՆՆ»-ի դեմ խաղի վրա։ Ես վստահ եմ, որ նա պատրաստ է օգնել թիմին։ Նա մեզ համար շատ կարևոր խաղացող է»,-ArmSport.am-ի հաղորդմամբ՝ Յոկանովիչի խոսքերն է փոխանցում «Матч ТВ»-ն։

Նշենք՝ «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում Զախարյանը մոսկովյան թիմի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսին» հետաքրքրված է Զախարյանի տեղափոխությամբ և մոտ է տրանսֆերն իրականացնելուն։ Լոնդոնցիների հետ պայմանագիր կնքելու դեպքում Զախարյանը տարեկան 960 հազար ֆունտ (հարկերը հանելուց հետո) աշխատավարձ կստանա։