Առաջինը կարմրուկով բալիկ է հիվանդացել, որից հետո սկսվել է վարակը. Ավանեսյան
Ունենք կարմրուկի 20 հաստատված դեպք. 19 բուժառու հոսպիտալացված է, մեկն արդեն դուրս է գրվել։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ բոլոր պացիենտների վիճակը բավարար է, գտնվում են բժիշկների հսկողության տակ։
«Հիվանդներից 15-ը երեխաներ են։ Վիրուսը արտերկրից է ներթափանցել․ բալիկ է հիվանդացել, ապա վարակվել են այլ անձինք։ Այժմ ստեղծվել է աշխատանքային խումբ, և մենք իրագործում ենք մի շարք հրատապ միջոցառումներ։ Շատ կարևոր է վաղ հայտնաբերումը, կոնտակտավորների մեկուսացումն ու պատվաստումը՝ 72 ժամվա ընթացքում»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։