Հայաստանը ռուսական գազի համար սկսել է ռուբլիով վճարումներ անել

Հայաստանը ռուսական գազի համար սկսել է ռուբլիով վճարումներ անել

Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից մատակարարվող վերջին մի քանի վճարումները ռուբլիով է արել՝ հաշվի առնելով դոլարի փոխարժեքը։ Այս մասին «ՌԲԿ»-ի հետ զրույցում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։                    

«Պետք է առաջ շարժվել դեպի ազգային փոխարժեքներով վճարումներ իրականացնելուն։ Ռուսական կողմից այս առումով կա առաջընթաց։ Մեր վերջին մի քանի վճարումները գազի դիմաց արվել են ռուբլիով՝ համապատասխան փոխարժեքը հաշվի առնելով», - ասել է նա։        

«Գազպրոմի» ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիանովը հայտնել է «ՌԲԿ»-ին, որ հայկական կողմի համաձայնագիրը հնարավորություն է տալիս վճարել ռուբլիով, ինչից էլ Երևանն օգտվում է: