Ընդդիմությունը բոյկոտեց ՀՀ նախագահ ընտրելու հարցը. լքեցին նիստերի դահլիճը

Ընդդիմությունը բոյկոտեց ՀՀ նախագահ ընտրելու հարցը. լքեցին նիստերի դահլիճը

Խորհրդարանում քննարկվում է ՀՀ նախագահի ընտրության հարցը: Նախագահի միակ թեկնածուն Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն է, որին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ընդդիմությունը թեկնածու չի առաջադրել:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը:

Թեկնածուին խորհրդարանում ներկայացրեց իշխող խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, սակայն, չունի այդքան թվով պատգամավոր: ՔՊ-ական պատգամավորների թիվը 71 է:

Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ․ երկրորդ և երրորդ փուլերի համար անհրաժեշտ է 65 և 54 ձայն։