Հայաստան-Արցախ 2 սիրտ ունեցող մի պետության ճիշտ ու առողջ զարկ. Ավետ Բարսեղյանն է մաղթում

 Եվս մեկ՝ բավականին ծանր տարի մոտեցավ իր ավարտին։ Իսկ ինչպիսի՞ն են ուզում տեսնել գալիք՝ 2023 թվականը հայ հայտնիները։

MediaHub.am-ը ներկայացնում է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանի մաղթանքների փունջը։ «Միանշանակ այս օրերին բոլորս ունենք մի ցանկություն՝ խաղաղոթյուն, Արցախյան հիմնահարցի վերջնական լուծում և Հայաստան-Արցախ 2 սիրտ ունեցող մի պետության ճիշտ ու առողջ զարկ»,- ցանկանում է Բարսեղյանը։ Նա կոչ է անում լինել միասնական, ոչ չարախինդ, սերն ու հավատքն էլ պահել հոգում՝ որպես լավագույն բուժամիջոց։