Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան

Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան

Ռուսական հենակետերը Տավուշ մարզից դուրս կբերվեն: Լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ ռուսական հենակետերը Տավուշի մարզում հայտնվել են մեկ իրադրությունից ելնելով, և որ «հիմա այդ իրադրության էական փոփոխություն է տեղի ունենում»։

Նրա խոսքով՝ մարզում սահմանազատման գործընթացն ավարտելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահները կկարողանան փոխգործակցել։