ԹՈՒԶ. օգտակար և վնասակար հատկությունները

ԹՈՒԶ. օգտակար և վնասակար հատկությունները

Այս սեզոնի համեղ մրգերից մեկը թուզն է, որը հազարամյակների պատմություն ունի: Դրա մասին բազմիցս հիշատակվում է նաև Աստվածաշնչում: Բացի մեղրահամ լինելուց, թուզը նաև խիստ առողջարար է մարդու օրգանիզմի համար: 

Թուզն անհրաժեշտ է սրտի առողջության համար: Դուրս է բերում օրգանիզմից <<վատ>> խոլեստերինը: Ամրացնում է ոսկրային հյուսվածքը: Օգնում է էրիտրոցիտների առաջացմանը: 

Նրբահամ այս միրգը նաև դիետիկ բջջանյութի մեծ աղբյուր է: Մեկ խոշոր պտուղը պարունակում է 1,9 գրամ բջջանյութ, իսկ դա օրական պահանջվող քանակի 8 տոկոսն է: Թուզն այս իմաստով կարող է վնասակար քաղցրեղենի հզոր այլընտրանք լինել՝ միանգամից կրկնակի օգուտ տալով օրգանիզմին: Մի կողմից, օրգանիզմը ստանում է նիհարելուն նպաստով բջջանյութ, իսկ մյուս կողմից՝ մարդն իրեն չի զրկում քաղցրից՝ փոխարինելով այն բնական տարբերակով: Բացի նիհարելը, բջջանյութը նաև նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Եվ վերջում պետք է ավելացնել, որ թուզը դեռ հնագույն ժամանակներից օգտագործվում է նաև ժողովրդական բժշկությունում որպես մրսածության, անգինայի, վերին շնչուղիների բորբոքումների դեմ հիանալի միջոց:

Սակայն բացի այս բոլոր օգտակար հատկություններից, թուզն ունի նաև վտանգավոր հատկություններ և հակացուցումներ: Այն հակացուցված է շաքարային դիաբետի պարագայում, սուր ստամոքս-աղիքային հիվանդությունների ու պոդագրայի դեպքում: Մնացած դեպքերում հակացուցումները կապված են թզի չրի շաքարի խտության հետ: