Իրավիճակն իրապես ծանր է, նայեք վերև՝ Արցախին, և տեսեք ինչ է կատարվելու. Հայկ Մամիջանյան
Նիկոլ Փաշինյանը ինչ է խոսում, չի խոսում՝ ինձ բացարձակ հետաքրքիր չէ, բայց իրավիճակը իրապես ծանր է, բոլոր այն մարդիկ ովքեր միամտություն ունեին և 2018 թ-ից ցայսօր չէին գիտակացում, հիմա կկարողանան հասկանալ։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ «Վերջերս մի կինոնկար կար, որը շատ արդիական դարձավ․ այնտեղ երկու խորհուրդ կար՝ կամ նայեք վերև, կամ մի նայեք վերև։ Հիմա կարող եք նայել վերև՝ նայել Արցախ ու տեսնել՝ ինչ է տեղի ունենալու»,-ասաց Հայկ Մամիջանյանը։ Անդրադառնալով հարցին, թե որքանով են արդարցված մտահոգությունները, որ ապրիլի 6-ին Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ կարող է փաստաթուղթ ստորագրվել, Հայկ Մամիջանյանն ասաց․ «Երբ որ Նիկոլ Վովայի Փաշինյանը բանակցի նույնիսկ Լյուքսենբուրգի վարչապետի հետ, ես հիմնավոր կասկած կարող եմ ունենալ, որ մենք հողային կորուստ կունենանք»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Անի Գևորգյան