Կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը․ Ֆրանսիայի ԱԳՆ

Ֆրանսիայի իշխանությունները հակամարտության կողմերին կոչ են անում խստորեն պահպանել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանումը և պնդում են իրավիճակի կարգավորման ուղղությամբ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռոմեն Նադալը:
«Ֆրանսիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքի անմիջական հարևանությամբ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ: Մենք ափսոսանք ենք հայտնում այդ միջադեպերի հետևանքով արդեն գրանցված զոհերի համար, մասնավորապես քաղաքացիական զոհերի համար, կոչ ենք անում բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարության և միջազգային զարգացման նախարարության կայքում տեղադրված հայտարարությունում:
ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ հակամարտությունը, որը չի ստացվում լուծել երեք տասնամյակի ընթացքում, կարող է կարգավորվել միայն կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների միջոցով, որի աշխատանքին Փարիզը լիովին աջակցում է:
«Այդկերպ Ֆրանսիան կոչ է անում անմիջապես վերադառնալ բանակցությունների սեղան: Մենք չենք խնայի մեր ջանքերը այդ նպատակին հասնելու համար»,- ասել է Նադալը:
Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ասել է․
«Մենք ցավում ենք մարտի 5-ին տեղի ունեցած այս լուրջ միջադեպի զոհերի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության տակ գտնվող շրջանում` Լաչինի միջանցքի մոտով անցնելիս ոստիկանական մեքենան ադրբեջանական ուժերի կողմից հարձակման ենթարկվեց: Կարևոր է, որ լույս սփռվի փաստերի վրա։ Մենք նաև կոչ ենք անում խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,- նշել է նա։