Փաստաբան Էրիկ Ալքեսանյանն ազատ կարձակվի

Փաստաբան Էրիկ Ալքեսանյանն ազատ կարձակվի

Էրիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը չի երկարաձգվելու։ Այսինքն՝ Ալեքսանյանը վաղն ազատ կարձակվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Զորայր Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ: Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու մեջ։ 

Թե՛ Արուսյակ Ալեքսանյանը, թե՛ Էրիկ Ալեքսանյանը չեն ընդունել առաջադրված մեղադրանքը: