Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը

Մեկնարկել է դատավորների ընդհանուր ժողովը

«Դատական իշխանություն» թելեգրամյան ալիքը տեղեկացնում է, որ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատվեց։ 

Նշենք, որ մասնակցող 201 դատավորից օրակարգի ընդունմանը դեմ էր միայն 17-ը։

Հիշեցնենք, որ օրակարգում ներառված է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության հարցը։

Թեկնածուները երեքն են՝ 

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը։

Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն։