Կաթի գինը պետք է թանկ լինի. տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին

Կաթի գինը պետք է թանկ լինի. տնտեսվարողները փակել են Երևան-Սևան մայրուղին

Կաթի արտադրողները փակել են Երևան-Սևան մայրուղին: Այս պահին ճանապարհին լարված իրավիճակ է:

MediaHub-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Կոտայքի մարզի և Գեղարքունիքի մարզի մոտ 40-50 տնտեսվարող պայմանավորվածություն են ձեռք բերել փակել ճանապարհը՝ կաթի գինը թանկացնելու պահանջով, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կամ վերջինիս տեղակալը հանդիպի իրենց հետ և լսի իրենց պահանջները:

Մենք տեղեկացանք, որ օրեր առաջ տնտեսվարողները հանդիպում են ունեցել Գեղարքունիքի մարզպետի հետ, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եկող երկուշաբթի նրանց հստակ պատասխան կտրվի, սակայն տնտեսվարողները, ինչ-ինչ պատճառներով, ժամկետից շուտ ակցիա են սկսել:

Նշենք, որ իրավապահները տարածքում են: