Անկախության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ուրուգվայի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ Անկախության տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Հայաստանի Հանրապետության կառավարության, հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության Անկախության տոնի առթիվ:
Վստահ եմ, որ մեր պետությունների եւ ժողովուրդների միջեւ պատմականորեն առկա բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ եւ ամրապնդվել՝ ի բարօրություն մեր ժողովուրդների եւ ի շահ մեր պետությունների:
Մաղթում եմ Ձեզ աշխատանքային արդյունավետ գործունեություն եւ եռանդ, իսկ բարեկամ ուրուգվայցի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»։