«Կոկորդներին է կանգնելու»․ ո՞վ է թալանել Արզաքանցյանի գործարանը, ո՞ւմ է նա կասկածում

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ թալանել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին պատկանող գործարանը։

 «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ի պատասխանատուն էր ահազանգել Ոստիկանություն։
Այդ ընթացքում Արզաքանցյանը ՀՀ-ում չի եղել։

 MediaHub-ի հետ զրույցում վերջինս պատմեց, որ գողություն կատարողը «իմացող մարդ» է եղել։

«Չեմ կարող ասել, թե ինչ քանակի վնաս է կրել ընկերությունը, բայց գողացել են ոսկու հանքանյութը։ Ամենավատն այն է, որ հիմա տարբեր ներդրողների համոզում եմ, որ մեր երկրում ներդրում անեն, բայց ինձ վատ եմ զգում, երբ հնդիկ գործընկերս ասում է՝ ձեր մասին համացանցում կարդացել եմ, բայց դուք ասում եք՝ գնանք, Հայաստանում ներդրում անենք»,- ասաց Արզաքանցյանը։

Գործչի համար ամենացավալին այն է, որ գողություն կատարողը հայ է։ «Ինչ ասես այդ մարդկանց, երբ իմ «ուշքի արեք» արտահայտությունը փոփոխում են «մուշքի արեք» ու գրում են պատերին, ինչ ասեմ այդ անդաստիարակ, անհայրենասեր մարդկանց։ Դիմում եմ բոլոր իրավապահ մարմիններին ու հույս ունեմ, որ կգտնեն գողացած ապրանքները»։

Վերջինս հույս հայտնեց, որ այդ գողացված ապրանքները հանքարդյունաբերական ոլորտում աշխատող այլ անձիք չեն գնի։ 

«Ես կասկածներ ունեմ, չեմ կարող հիմա բարձրաձայնել, կհասնեմ Հայաստան, քննչական մարմինների հետ խոսեմ։ Նիուժելի՞ մենք մեզ մաքուր պահել չենք կարողանում... մեկ ա պատժվելու են, հաստատ պատժվելու են, Ատված էլ, օրենքն էլ պատժելու է։ Իրենց ընտանիքն էլ է տառապելու, քրտինքով չվաստակած գումարը կոկորդներին է կանգնելու»,- նշեց նա։

Հարցին՝ ի՞նչ շրջանակից է գողություն կատարողը, վերջինս նշեց՝ հանքարդյունաբերական ոլորտում աշխատող է։ 

Մանրամասները՝ տեսանյութում