Մասկը մեկնաբանել է խաղաղության պատրաստակամության մասին Զելենսկու խոսքերը

ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կոչ է արել դիտարկել, թե ինչ գործողություններ կհետևեն Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու՝ խաղաղության պատրաստակամության մասին հայտարարությանը։ Հրապարակումը հայտնվել է X սոցիալական ցանցի նրա էջում։
Նա ընդգծել է, որ «կարեւոր են ոչ թե խոսքերը, այլ գործողությունները»։
Տեսնենք, թե ինչ գործողություն է տեղի ունենալու»,- գրել է Մասկը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ ափսոսանք էր հայտնել ԱՄՆ նախագահի հետ կոնֆլիկտի համար։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է խաղաղության հասնելու համար ամերիկյան ուժեղ ղեկավարության ներքո համագործակցելու իր պատրաստակամությունը։