Ջուր չի լինելու․ հասցեներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 21-ին ժամը 17:00-ից մինչև հունիսի 22-ը 16:00-ն կդադարեցվի գ.Հայանիստ 15 փողոցի ջրամատակարարումը:
Ժամը 10:00-ից մինչև 26-ին ժամը 22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Արևաշատ, Պտղունք, Ոսկեհատ, Զվարթնոց, Մուսալեռ գյուղերի և Էջմիածին քաղաքի՝ Զվարթնոց թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: