ԱԺ-ն ոչ իմ բեսեդկան ա, ոչ էլ ձեր դուքյանը․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

Այսօր շատ խոսվեց դատարանների վերաբերյալ կարծիքի մասին, այո, նենց չի, որ իշխանությունը դատական իշխանության աշխատանքից շատ գոհ է, մենք սրա մասին բազմիցս խոսել ենք։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Ալեն Սիմոնյանը։

«Ընդդիմությանը թվում է, որ այս կողմն ամնեզիայի է ենթարկվել ու իրենց թվում է՝ չեն հիշում իրենց արածները։ Ես ձեզ ասում եմ, հարգելի երեխաներ (դիմելով ԱԺ-ում ներկա դպրոցականներին- խմբ.), այն ինչ նախկինում եղել է դատական իշխանությունում, եղել է խայտառակություն, դատավորներին ստիպել են զանգով վճիռ ներկայացնել և ոչ հաճո դատավորներին հետապնդել են»,-ասաց նա։

Խոսելով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին, վերջինս նշեց, որ կազմակերպված սադրանք էր։

«Ես շատ ուրախ եմ, որ այդ սադրանքին չտրվեցինք։ Օրինակ՝ դահլիճում հայտնվեց մի պատգամավոր, որը գրեթե չի հայտնվում՝ Իշխան Սաղաթելյանը, նախկինում իմ տեղակալը, որը ԱԺ-ի մասին ասում էր՝ սա Ալեն Սիմոնյանի բեսեկեն չի: Այո՛, սա իմ բեսեդկեն չի, բայց ձեր դուքյանն էլ չի, ձեր հյուրանոցը չի, ձեր հիմնարկները չեն։ Ամեն ինչ պլանավորած էր, Սաղաթելյանը քաջալերում էր Սարգսյան Արթուրին, որ գա, դուխով ելույթ ունենա, դրանից հետո պարոն Սարգսյանը որոշեց մոտենալ դատավորին, որի իրավունքը չուներ, իր ելույթի տեղը սա է: Ինձ համար անհասկանալի էր, որ ուզում է աչքերի մեջ նայել և հետո բոլորով որոշեցին հարձակվել 63 տարեկան պարոն Աղազարյանի վրա»,- հայտարարեց Սիմոնյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում