96-ամյա Էլիզաբեթ Երկրորդը դարձել է աշխարհում 2-րդ ամենաերկար գահակալած միապետը

96-ամյա Էլիզաբեթ Երկրորդը դարձել է աշխարհում 2-րդ ամենաերկար գահակալած միապետը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը, որի գահակալման 70-ամյակը նշվում է այս տարի,  դարձել է աշխարհում երկրորդ ամենաերկար գահակալած միապետը՝ զիջելով միայն Ֆրանսիայի միապետ Լուի 14-րդին, որը գահակալել է 72 տարի և 110 օր՝ 1643-1715 թթ.:

Ինչպես գրում է Daily Mail-ը, 96-ամյա Էլիզաբեթ Երկրորդը հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ առաջ անցնելով Թաիլանդի միապետ Բհումիբոլ Ադուլյադեջից, որը գահակալել է 70 տարի և 126 օր՝ 1946-2016 թթ.:

Էլիզաբեթ Երկրորդը գահ է բարձրացել 1952-ի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953-ի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ 6-րդ թագավորի մահից հետո։ Նա ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։