Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել. կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի երեկոյան

Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել.  կալանավորելու միջնորդության քննությունը կշարունակվի երեկոյան

Միքայել Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել է․ նա դատարանի որոշմամբ  ազատ է արձակվել։ Այս մասին այսօր MediaHub.am-ը տեղեկացավ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանից։ 

Սարգսյանը փոխանցեց, որ նիստը սկսվելուց հետո դատարանից հայտնել են, թե բոլոր նյութերին ծանոթացել են։ Երեմ Սարգսյանի պնդմամբ՝ այս ժամկետի մեջ անհնար է, որ  այդ ծավալուն  նյութերին  հասցնեն ծանոթանալ, ու խնդրել է ողջամիտ ժամանակ ծանոթանալու և վստահորդի հետ քննարկելու համար:

«Դատարանը համարեց, որ մեկ ժամը բավարար է։ Ընդմիջում հայտարարվեց, որից հետո դատարանը գտավ՝ պետք է հրատապ նիստ նշանակի և հայտարարեց՝ ժամկետը լրացել է, Միքայել Արզումանյանը ազատ է» :

Ժամը 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում կքննարկվի Միքայել Արզումանյանի կալանքի հարցը: 

Մանրամասները՝ հաջորդիվ։