Ո՛չ, իհարկե Արցախն Ադրբեջանի կազմում չեմ պատկերացնում․ Արամ Սարգսյան

Ո՛չ, իհարկե չեմ պատկերացնում։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատկերացնո՞ւմ է Արցախն Ադրբեջանի կազմում։

Նա նշեց, որ իր ամբողջ կյանքը նվիրել է այն բանին, որ Արցախն Ադրբեջանի կազմում չլինի։

Իսկ թե ինչպես է այդ դեպքում հարաբերվում այս իշխանությունների հետ, Արամ Սարգսյանը չպատասխանեց։

Մանրամասները՝ տեսանյութում։