Իշխող ուժը ոչ միայն մտածում, այլեւ գործում է, բանակցում ենք Ադրբեջանի հետ․ Ղալումյանը՝ Լաչինը բացելու մասին
Իշխող ուժը ոչ միայն մտածում, այլեւ գործում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին լուծում տալու համար, այս ուղղությամբ բանակցություններն ակտիվացել են․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ղալումյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է մտածում իշխանությունը շրջափակված Արցախի մասին, ե՞րբ այնտեղ ապրող հայերն ահազանգում են էթնիկ զտման վտանգի մասին։
«Բանակցում ենք տարբեր միջազգային կառույցների, նաեւ Ադրբեջանի հետ»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են՝ Արցախում ստեղծված իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն իշխանություններն են, Ղալումյանն ասում է՝ ընդդիմադիրների իրավունքն է գնահատական տալը, թող իրենք էլ պարզաբանեն։
Ղալումյանն ուղիղ չի պատասխանում՝ իրենք պատկերացնո՞ւմ են Արցախն Ադրբեջանի կազմում։
«Հիմա բանակցություններ են գնում, բանակցությունները թողեք ավարվի, հետո կհասկանանք»,-նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում