Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը․ Վրաստանի ԱԳ նախարար

Վրաստանը ողջունում է Երևանի և Բաքվի պատմական որոշումը՝ սկսել պետական սահմանի սահմանազատման գործընթացը և հուսով է, որ հանրապետությունների միջև խաղաղության գործընթացը կպահպանի դրական դինամիկա։ Այս մասին Թբիլիսիում հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ու պատրաստ է նպաստել կառուցողական երկխոսության խթանմանը խաղաղության և կայունության պահպանման համար»,- նշել է նա։