Մեքսիկան ԱՄՆ-ի կողմից ռազմական գործողությունների վտանգ է տեսնում թմրակարտելների պատճառով

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը Մեքսիկայի բարձրագույն ռազմական ղեկավարության հետ զրույցում սպառնացել է միակողմանի քայլերով, եթե երկիրը չլուծի թմրակարտելների հետ կապված խնդիրը։
Այժմ իշխանությունները մտավախություն ունեն, որ խոսքը կարող է լինել Մեքսիկայում լայնածավալ ռազմական գործողությունների մասին, գրել է «The Wall Street Journal»-ը (WSJ)՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ։
Խոսքը հեռախոսազրույցի մասին է, որը տեղի է ունեցել հունվարի 31-ին։ Սրանք առաջին նման բանակցություններն էին Պենտագոնի նոր ղեկավարի և Մեքսիկայի բարձրաստիճան զինվորականների միջև, նշել է WSJ-ը։
Հեգսեթը մեքսիկացի պաշտոնյաներին ասել է, որ եթե իրենց երկիրը չզբաղվի կառավարության և թմրակարտելների միջև «պայմանավորվածությամբ», ԱՄՆ զինվորականները պատրաստ կլինեն միակողմանի գործողություններ ձեռնարկել:
Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ Մեքսիկայի բարձրագույն ղեկավարությունը, որը ներկա է եղել զանգին, «ցնցված և վրդովված է եղել», քանի որ կարծել էին, որ Հեգսեթը խոսում է Միացյալ Նահանգների կողմից Մեքսիկայում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մեկնարկի մասին: