Հայաստանում երկարացվեց ցեմենտի ներմուծման արգելքը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Հայաստան ցեմենտի ներկրման ժամանակավոր արգելքը երկարացնել ևս 6 ամսով։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-ից և գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։
Որոշման անհրաժեշտությունը գործադիրը հիմնավորում է արգելքի ընդունման արդյունքում Հայաստանում ցեմենտի տեղական արտադրության ծավալների աճով։