Խարկովի թաղամասերից մեկում հացի հերթ է (տեսանյութ)
Խարկովի թաղամասերից մեկում հացի հերթ է (տեսանյութ) Խարկովի թաղամասերից մեկում հացի հերթ է։ MediaHub-ին Խարկովի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը ներկայացրել է, որ քաղաքում վիճակը համեմատաբար հանգիստ է։ Մեկ թաղամասում միայն մեկ խանութ է գործում, որտեղ բոլորը հերթ են կանգնել։
«Մարդիկ փորձում են հաց և ջուր հայթայթել, ինչը նույնպես խնդիր է: Խարկովի մարզի որոշ շրջաններում այս պահին մարտեր են ընթանում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ Ընդհանուր առմամբ, ռուսական զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 821 օբյեկտ, ինչի մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը: Մանրամասները՝ տեսանյութում