Վահանաձև գեղձի, սրտի խնդիրներ և այլն․ ինչի մասին են կարող վկայել սառը ձեռքերը

Վահանաձև գեղձի, սրտի խնդիրներ և այլն․ ինչի մասին են կարող վկայել սառը ձեռքերը

Նյարդաբան Տատյանա Վինոգրադովան և բժշկական գիտությունների դոկտոր Տատյանա Շապովալենկոն զգուշացրել են, որ սառը ձեռքերը կարող են վկայել լուրջ հիվանդությունների վտանգի մասին։ 

«Ձեռքերի սառչելու ամենատարածված պատճառներից մեկը կարող է լինել շաքարախտը»,- ասել է Վինոգրադովան։

Նա բացատրել է, որ այս հիվանդության հետևանքով արյունատար անոթները վնասվում են, ինչը հանգեցնում է վերջույթների ավելի քիչ արյան հոսքի։ Բժիշկը հավելել է, որ շաքարային դիաբետի դեպքում ձեռքերում և ոտքերում նաև զգացվում են քորոց կամ «այրոց»։

Շապովալենկոն հավելել է, որ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ կարող են նաև անընդհատ սառը ձեռքեր ունենալ։ Այս օրգանի հիվանդության այլ նշաններն են՝ նույնիսկ դիետաների ժամանակ նիհարելու անկարողությունը, չոր մաշկը և փխրուն մազերը և եղունգները, ասաց նա:

Բացի այդ, բժիշկները նշել են, որ վերջույթները հաճախ սառչում են աթերոսկլերոզի և սրտի անբավարարության ծանր ձևերով տառապող մարդկանց մոտ: