Ինչպես է Փաշինյանն արժեզրկում Ազգային հերոսի ինստիտուտը

Ինչպես է Փաշինյանն արժեզրկում Ազգային հերոսի ինստիտուտը
Ինչպես է Փաշինյանն արժեզրկում Ազգային հերոսի ինստիտուտը
Ինչպես է Փաշինյանն արժեզրկում Ազգային հերոսի ինստիտուտը
Ինչպես է Փաշինյանն արժեզրկում Ազգային հերոսի ինստիտուտը

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են այս լուրը, միաժամանակ նշելով, որ մանրամասները կտրամադրեն ավելի ուշ:

Ըստ հավաստի լուրերի, նախարարից բացի ձերբակալվել են նաև ԱԻՆ որոշ աշխատակիցներ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱԻՆ պաշտոնատար անձանց կոռուպցիոն գործողությունների փաստի առթիվ:

Անդրանիկ Փիլոյանը ՀՀ ԱԻ նախարար է նշանակվել 2020թ. նոյեմբերի 20-ից: Նա ունի գեներալ-մայորի զինվորական կոչում: 2020 թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է ՀՀ «Ազգային հերոսի» կոչումով:

Իրադարձությունների նման ընթացքը միանգամայն կանխատեսելի էր ու մենք խոսել ենք նման սցենարի հնարավորության մասին դեռ օրեր առաջ։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվում է գործող նախարար, որը նաև Ազգային հերոս է։
Հեռու ենք այն մտքից, որ Ազգային հերոսներն անձեռնմխելի են կամ վեր են օրենքից ու արդարադատությունից․ հերոսի կարգավիճակը քրեական հանցագործություն կատարելու և ինդուլգենցիա ստանալու հնարավորություն չէ անշուշտ։

Բայց այս պատմության մեջ նուրբ խնդիր, այնուամենայնիվ, կա։

Անդրանիկ Փիլոյանին, 44-օրյա պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն անտեղի հերոսացրեց` նրան շնորհելով Ազգային հերոսի կոչում, հետո նախարար նշանակեց, երեկ ձերբակալեց` կոռուպցիոն մեղադրանքով։ 

Մինչև հիմա մեր հասարակությանն անհայտ է, թե պատերազմում մատուցած ինչ ծառայության համար է Փիլոյանն արժանացել Ազգային հերոսի կոչման։ Թերևս, գործ ունենք Փաշինյանի PR կամպանիայի հետ, որի դրվագային «հերոսն» է դարձել Փիլոյանը։

Բնականաբար, չգիտենք նաև, թե ինչ արժանիքների համար «հերոսացած» Փիլոյանը նշանակվեց նախարար։
Վերջապես՝ խորհրդավոր է մնում նաև Փաշինյանի «հերոս» ու «սրտի նախարար» Փիլոյանի ձերբակալության պատմությունը։

Այսպես է Հայաստանում արժեզրկվում Ազգային հերոսի ինստիտուտը` Փաշինյանի թեթև ձեռքով։

Վահրամ Բագրատյան