Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Վարդանյանը նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։ Նա կկարողանա հեռախոսով կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։ 

Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները սեպտեմբերի 27-ին Հակարի կամուրջի մոտից  ձերբակալել էին։