Թուրքիան ու Տաջիկստանը ստորագրել են ռազմական համագործակցության համաձայնագիր

Տաջիկստանի պաշտպանության նախարար Շերալի Միրզոն Թուրքիա կատարած այցի ընթացքում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ. փոխանցում է Ermenihaber-ը։
Թուրքիայի և Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն Անկարայում ստորագրել են ռազմական համագործակցության շրջանակային համաձայնագիր։
Նախարարների գլխավորությամբ տեղի ունեցած բանակցություններն ընթացել են նեղ կազմով։ Քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային անվտանգության ու պաշտպանության հարցեր, ինչպես նաև ռազմարդյունաբերության հեռանկարները։