Apple Maps ծառայության սխալի պատճառով գործարարի ռեստորանը կորուստներ է կրել

Ավստրալացի գործարարը բողոքել է Apple Maps ծառայության սխալից, որի պատճառով իր ռեստորանը սխալմամբ փակված է նշել, ինչը հանգեցրել է կորուստների։ Հայտնել է ABC News-ը։
Քվինսլենդում տեղակայված Pum's Kitchen ռեստորանի սեփականատեր Քրիս Պայետը հունվարին ասել է, որ իմացել է, որ իր հաստատությունը նշված է որպես «մշտապես փակ» Apple Maps-ում:
Նա նշել է, որ այս մասին պատահաբար է իմացել այցելուներից մեկից։ Apple Maps-ը («Էյփլ քարտեզներ») քարտեզագրման ծառայություն է, որը ստեղծվել և սպասարկվում է Apple-ի կողմից:
Ձեռնարկատերը խոստովանել է, որ ծրագրում տեղի ունեցած սխալը «գրեթե ոչնչացրել է» իր բիզնեսը, ինչը մեծապես տուժել է։ Նոյեմբերի վերջին նա նկատել է, որ այցելուների հոսքը կտրուկ նվազել է։ Իրավիճակը շարունակվել է ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ տոնական օրերին։
Գործարարի խոսքով՝ սխալի պատճառով կորցրել է 12 հազար ավստրալիական դոլար։
Պայետն ասել է, որ չի օգտագործում Apple-ի գաջեթներ, ուստի չի կարողացել ստուգել իր բիզնեսի կարգավիճակն Apple Maps-ում: Երբ նա օգնություն է խնդրել Apple-ի աջակցությունից, ընկերությունից պատասխանել են, որ քանի որ իրենց հաճախորդը չէ, մասնագետները չեն կարող օգնել իրեն։