Հայտնի դերասանին 26 տարվա ազատազրկում է սպառնում

Հայտնի դերասանին 26 տարվա ազատազրկում է սպառնում

«Ֆլեշ» եւ «Լռելու առավելությունները» ֆիլմերից հայտնի Էզրա Միլլերը Վերմոնտոմ դատարանի առջեւ է կանգնել՝ գողության համար։

Դերասանը մտել է Սթենֆորդում գտնվող առանձնատուն, որը պատկանել է Իսահակ Ուինոկուրին, եւ գողացել մի քանի շիշ ալկոհոլ, ինչն էլ որսացել են տեսանխցիկները:

Միլլերն իրեն մեղավոր չի ճանաչել, սակայն դատարանի կողմից նրան մեղավոր ճանաչելու դեպքում նրան սպառնում է 2000 դոլար տուգանք եւ 26 տարվա ազատազրկում, ինչպես նաեւ տուժողի հարեւանի՝ Էյդեն Էրլիի հետ շփվելու ու տանը մոտ գնալու արգելք: