Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիտների ցանկը

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող թենիսիտների ցանկը

Ռոջեր Ֆեդերերը 17-րդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել Forbes-ի ամենաբարձր վարձատրվող թենիսիստների վարկանիշում։ 41-ամյա շվեյցարացին վերջին 12 ամիսների ընթացքում կորտում ոչինչ չի վաստակել. ամբողջ 90 միլիոն դոլարը եկամուտ է գովազդից և հովանավորչական պայմանագրերից։

Երկրորդ տեղը երկրորդ տարին անընդմեջ զբաղեցրել է Նաոմի Օսական։ Ճապոնուհու եկամուտը գնահատվել է 56,2 միլիոն դոլար։ Երրորդ տեղը բաժին է հասել ամերիկուհի Սերենա Ուիլյամսին (35,1 մլն դոլար):

Ամենաբարձր վարձատրվող թենիսիստների հնգյակում ընդգրկվել են նաև իսպանացի Ռաֆայել Նադալը (31,4 միլիոն դոլար) և սերբ Նովակ Ջոկովիչը (27,1 միլիոն դոլար):

Վարկանիշում առաջին անգամ ընդգրկվել է Էմմա Ռադուկանուն. 19-ամյա բրիտանուհին 21,1 մլն դոլարով բարձրացել է վեցերորդ տեղ:

Աշխարհի առաջին ռակետ Մեդվեդևը վարկանիշում յոթերորդն է, նրա եկամուտը տարվա կտրվածքով կազմել է 19,3 միլիոն դոլար: Հաղորդում է ArmSport.am-ը։