Պակիստանում ահաբեկչություն է իրականացվել. կան տասնյակ վիրավորներ

Պակիստանում ահաբեկչություն է իրականացվել. կան տասնյակ վիրավորներ

Պակիստանի անվտանգության ուժերի առնվազն 10 զինվոր է վիրավորվել պայթյունի հետևանքով, որն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը Հյուսիսային Վազիրիստան շրջանում. այդ մասին հայտնում է Dawn թեթը՝ հղում անելով երկրի ՊՆ-ին:

Դեպքը տեղի է ունեցել Միրալի քաղաքում, որտեղ մահապարտը պայթուցիկ սարքը գործի է դրել հատուկ նշանակության ուժերի զինծառայողների ավտոշարասյան մոտ: Տուժածներից 3-ը կրիտիկական վիճակում հոսպիտալացվել են:

Պայթյունի վայրում իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա:

Նշվում է, որ Հյուսիսային և Հարավային Վազիրիստանում արմատական խմբավորումները ձգտում են հասնել այսպես կոչված Վազիրիստանի իսլամական պետության ստեղծման: